Ամենամասշտաբային ինտերնետ-հարցազրույցը տվել է աշխարհահռչակ The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին 1997թ.-ին: Այն նվիրված է եղել երգչի «Flaming Pie» ձայնասկավառակի թողարկմանը: Օն-լաjն հարցազրույցի ընթացքում ուղարկվել է շուրջ 3 միլիոն հարց, որոնցից միայն 200-ին է տրվել պատասխան:
Աշխարհի ամենամեծ գերեզմանոցը` Վադի ՈՒս-Սալաամ(Wadi-us-Salaam) գտնվում է Իրաքի Ան-Նաջաֆ քաղաքում: Գերեզմանատունը ունի 6կմ. ընդհանուր մակերես, իսկ այնտեղ թաղվածների թիվը անցնում է 5 միլիոնից:
Առաջին հայ տիեզերագնացը ամերիկահայ Ջեյմս Բաղյանն է: 1989 թ. մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 14 օր 1 ժամ 53 րոպե:
Սահարա անապատում 1979թ. փետրվարի 18-ին ձյուն է եկել:
ԱՄՆ-ում հավաքված ամբողջ հարկերի 54%-ը ուղղվում է բանակի ֆինանսավորմանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: