Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրոն» գործարանում պայթյունից հետո փլատակներից դուրս բերված երկրորդ տուժածը մահացել է

Մայիս 29,2012 18:02

Հայտնի է դարձել այսօր` մայիսի 29-ին, «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած  պայթյունից երկու տուժածների ինքնություն. նրանցից մեկը մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 29-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շարուրի-37 հասցեում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, ինչի հետեւանքով փլատակներում կա երկու մարդ:

Դեպքի վայր  են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:

Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վերջին տվյալներով` փրկարարները հայտնաբերել են նաեւ մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031