
Ուխտագնացությունը Ավետյաց երկիր` Երուսաղեմ, «Արարատ» հոգևոր միության անդամները միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ էր, մասնակիցներից յուրաքանչյուրը Սուրբ Երկիր էր գնացել իր հավատքի ճանապարհին ավելի ամրանալու ու զորանալու նպատակով:
Լրագրող Աննա Թամրազյանին այնքան է դուր եկել այցելությունը, որ նորից Երուսաղեմ գնալու մասին է մտածում. «Մեկ անգամ լինելուց հետո կրկին վերադառնալու ցանկություն ունեմ»:
Ուխտավորները շրջել էն բոլոր այն վայերեով, որտեղ ժամանակին անցել էր Հիսուսը, նավարկել Գալիլա լճակով: Նավարկությունը աննախադեպ էր նրանով, որ կայմին բարձացրել էին հայկական եռագույնը` Հայաստանի հիմնի ներքո: Ուխտավորները պատմում են՝ հոգևոր հայրենիքում հոտընկայս ու հուզմունքով զգացին նաև ֆիզիկական հայրենիքի շունչն ու ներկայությունը:
Խմբին բախտ է վիճակվել նաեւ գտնվել Ս. Հրեշտակապետաց վանքում, որտեղ և տեսել են Ս. Ձիթենու ծառը, որի պտուղները հրաշագործ զորություն ունեն: Հայր Տիրանը ուխտավորներին պատմել է, որ ձիթենին նախապես եղել է չոր փայտի կտոր, չարչարանքների ժամանակ այն կապել են Քրիստոսին, որից հետո ծառը կանաչել է և դարձել պտղատու: Հոգևորականները նշում են, որ վերջին ժամանակաշրջանում մոտ 200 դեպք է եղել, երբ ձիթենու պտուղն ուտելուց հետո երկար տարիներ երեխա չունեցող կանայք երեխա են ունեցել:


















































