Շաբաթը լի էր տարատեսակ իրադարձություններով ու միջադեպերով, իսկ ցանկացած բան չի վրիպում ֆեյսբուքյան օգտատերերի աչքից: Հենց նրանք են առաջինը իրազեկվում, քիչ թե շատ աղմուկ բարձրացնում եւ սկսում բուռն քննարկել: Շաբաթվա առաջին օրերին աղմուկ բարձրացվեց բնապահպան Մարիամ Սուխուդյանի, (ով հայտնի է նաև որպես Մարիամախոտ թեղուտի Սուխուդյան) ֆեյսբուքյան գրառումներից մեկում թողած հետեւյալ մեկնաբանությունը.«Հալալ ա վրացիքին: Ես գիտեմ, որ բնապահպանները հնագետների հետ միացել են ու բոյկոտել գեոպրոմայնինգը Վրաստանում, քանի որ հողի տակ քաղաքակրթության հետքեր էին հայտնաբերվել: Իսկ ասյտեղ` Սոթքի հանքավայրում շատ ավելի հին քաղաքակրթության հետքեր կան, բայց մենք` ճորտերս, կհանձնենք օտարներին մեր հողերը ու չկան վրացիքի չափ Չկանք!!! Եղունգի կեղտի չափ…»: Այս գրառման կողքով անտարբեր չէր անցել slaq.am-ի գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանը, ով իր խմբագրականում գրել էր. «Ով տխրահռչակներ, հեռու մնացեք Հայ ազգից, արտահայտվեք միայն ձեր անունից: Գուցե և ձեր նմանների տեղն իսկապե՞ս ձեր սիրելի Վրաստանում է»: Այս մասով արձագանքել էր նաեւ բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում թողնելով հետեւյալ գրառումը. « Հարգելիներս: Սիրով հայտնում եմ, որ ես ստրուկ չեմ, ախմախ չեմ, հիվանդ չեմ, ու հաստատ լյուբոյ վրացու եղունգից բազմաթիվ անգամներ թանկ եմ: Ինձ մի քիչ սիրեք, մի քիչ հարգեք, լավն եմ էլի, էսքան դար դիմացա ու էլի կդիմանամ: Բոլորին ինադու:)Հարգանքներով` Հայ Ազգ»:
Կրքերը դեռ չմարած, համացանցը ողողվում է « Հարսնաքար » ռեստորանային համալիրում կատարված միջադեպի բուռն քննարկումներով: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում: «Ժառանգություն » կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սափարյանը ֆեյսբուքյան գրառումներց մեկում, կես կատակ, կես լուրջ գրել էր. « Տեսնես Անգելա Մերկելը
1. Հարսնաքար ունի՞ /գերմանացու խասիաթ է էլի, մեկ էլ տեսար…./
2. Իր ախռաննիկին Բեռլինի Հարսնաքարու՞մ է թողել, թե հետը բերել է…
Դե ինչ, շաբաթը լի էր միջադեպերով, ինքնասպանությունով ու ավտովթարներով, իսկ ֆեյսբուքյան օգտատերերին այլ բան չի մնում անել, քան թողնել մեկնաբանություններ այս կամ այն նյութի տակ, իսկ այս միջոցը որքանով է արդյունավետ կամ կկարողանան իրենց մեկնաբանություններով սայլը տեղից շարժել, հայտնի չէ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: