Բարձրակարգ ու ժամանակակից ապրանքների առեւտրով զբաղվող «Sake Fifth Avenue» ընկերությունը հոլիվուդյան դերասանուհի Պենելոպա Կրուզին համագործակցության առաջարկ է արել. դերասանուհին չի մերժել: Քանի որ Պենելոպան քաղցկեղի դեմ պայքարով զբաղվող «Key to the Cure» բարեգործական ընկերության դեմքն է, այսուհետեւ ներկայացնելու է «Carolina Herera»-ի սահմանափակ հավաքածուն, ինչպես նաեւ կանցկացնի մի քանի ակցիաներ Նյու Յորքի «Sake Fifth Avenue» խանութում, որից ստացված հասույթն էլ կուղղվի կանանց քաղցկեղի դեմ պայքարող «EIF»-ին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: