Այն, որ դերասաններն արդեն երգում են՝ նորություն չէ, բայց այն, որ նրանցից մեկը՝ Անի Երանյանը, որոշել է լրջորեն զբաղվել երգարվեստով` ոչ բոլորին է հայտնի: Անիի մի քանի երգերի թվին ավելացել է ևս մեկը: Նոր երգը կոչվում է՝ «Ախ չկա», հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Այն Youtube-ում հայտնվել է օգոստոսի 1-ին և գրանցել է 500-ից ավելի դիտում: Երգի մասին կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ ու մեկնաբանություններ. «Շատ լավնա, ինչպես միշտ», «Շատ անհամ երգ ու անհամ կատարում», «Խայտառակությու՜ն», «Հիանալի երգ է, շնորհավորում եմ Անի Երանյան»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: