Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւատրման հրապարակումը՝ անձնական տվյա՞լ

Օգոստոս 13,2012 12:54 Share

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության:

Այսօր տեղեկացանք, որ գործը վարույթ է ընդունվել, սակայն դատական նիստի օրը չի նշանակված:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալությունից խնդրել էր տրամադրել տեղեկություններ, թե 2011թ-ին նշված գործակալության քանի աշխատակից է պարգեւատրվել, որքան է կազմել գումարը, որքան է կազմել նվերներից գոյացած գումարը:

Պատասխանողը մերժել էր տրամադրել պահանջված տեղեկությունները, գտնելով, որ դրանք անձնական տվյալների հրապարակում են:

Այլ մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել