Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Աֆիլացված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, «Իմ քայլը» հիմնադրամը չի դադարեցրել բարեգործական ծրագրերը». «Հրապարակ»

Հունիս 18,2026 10:41 Share

Վարչական դատարանում սկսվել է վարչապետի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի միջեւ իրավական վեճի քննությունը։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը եւ իր ներկայացրած դաշինքը դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 14 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել է, որ հիմնադրամն օրենք է խախտել։

Դանիել Իոաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց. «Ասեմ, որ մեր ներկայացրած մեկ հայցադիմումը, որը 14 մասից էր բաղկացած, դարձել է 14 հայցադիմում, նիստերը նշանակված են հիմնականում աշնանը: Այդ հայցերն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին են: Ամեն մի էպիզոդն այժմ հայցերի է վերածվել»: Դանիել Իոաննիսյանը խուսափեց Աննա Հակոբյանի վերջին օրերի ակտիվությանը գնահատական տալ՝ պնդելով, որ այդ ամենը չի վերաբերում իր գործունեությանը: Իոաննիսյանը մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Ա․ Հակոբյանը նոր կրթարշավների շարք է սկսել, պատասխանեց հարցով. «Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում հասարակությանը կրթելու փորձերին»: Դանիել Իոաննիսյանը, խոսելով նաեւ դատարանների ոչ օբյեկտիվ աշխատանքի եւ իշխանություններից ունեցած կախվածությունների մասին, նկատեց. «Մենք ակնկալում ենք, որ պետք է ենթարկեն վարչական պատասխանատվության` վարչական իրավախախտման համար: Բանն այն է, որ հանրապետության նախագահի կողմից ընտրությունները նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո աֆիլացված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, «Իմ քայլը» հիմնադրամը չի դադարեցրել բարեգործական ծրագրերը»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930