Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական հանձնաժողովների 76 անդամներ չեն ներկայացել

Սեպտեմբեր 09,2012 12:08

Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների  կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը: Ընդ որում` թիվ 17, 18, 19 և 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, իսկ  թիվ 32 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բացակայող քաղաքացիների թիվը կազմել է 20-ական հանձնաժողովի անդամ: Մնացած ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել եզակի թվով անդամներ: Չներկայացած անդամների տեղերը, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, լրացրել են  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով:

ԿԸՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել