«Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, իհարկե, զոհերի ծնողները մեղադրանքներ հնչեցնելու իրավունք ունեն: Քանի դեռ սպանությունների հեղինակները արժանի պատիժ չեն ստացել, իհարկե, զոհերի ծնողները իրավունք ունեն հնչեցնելու մեղադրանքներ ե’ւ իշխանության, ե’ւ ընդդիմության, ե’ւ հասարակության հասցեին»,-«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հոր` Վաչագան Ֆարմանյանի հայտարարությունը, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ին տված հարցազրույցում Վաչագան Ֆարմանյանն ասել էր. «Արմատական ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ՀԱԿ-ը հետեւողականորեն բարձրացրել է այդ հարցը եւ նույն կերպ էլ շարունակելու է` օգտագործելով բոլոր առիթները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: