Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Նախագահական ընտրության օրը դեռ չենք հաշվարկել»

Հոկտեմբեր 11,2012 18:40

Մամուլում արդեն շրջանառվում է  նախագահական ընտրությունների օրը՝ 2013թ փետրվարի 18-ը:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցինք, համապատասխանո՞ւմ է փետրվարի 18-ը ԿԸՀ հաշվարկների հետ: «Չենք հաշվել դեռ: Ինչպես միշտ, այս անգամ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  իր գործառույթը սահմանված կարգով ու չխախտելով ժամկետը կիրականացնի: Իսկ երբ հրապարակվի սահմանված կարգով, այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ որ օրն է հայտարարել հանձնաժողովը: Ե՛վ ՀՀ Սահամանադրությունը ե՛ւ ընտրական օրենսգիրքը  հստակ սահմանում են այն կարգը, ինչ եղանակով պետք է իրականացվի այդ  հաշվարկը : Հիմա յուրաքաչյուրն էլ կարող  է նստել նման  հաշվարկ կատարել: Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան օրվա հայտարարման ինստիտուտին, ինստիտուտը ինքնանպատակ չէ: Ընտրական գործընթացի  հետ կապված կան մի շարք ժամկետներ՝ սկսած ընտրության օրից եւ կան ժամկետներ՝ սկսած  ընտրության օրվա հրապարակումից: Այդ ամբողջը  մեկ միասնական գործընթաց է , սահմանված կարգով համապատասխան օրը կհրապարակվի՝ երբ է նախատեսվում նախագահական ընտրությունների քվեարկության օր եւ  կսահմանվի ժամանակացույց »,- ասաց պարոն Մուկուչյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031