Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը պահանջում է գիտության ֆինանսավորման ավելացում

Հոկտեմբեր 23,2012 23:04

Հարգելի Ազգային ժողովի Նախագահ,

հարգելի գործընկերներ, խորհրդարանում է գտնվում ՀՀ 2013թ. պետական բյուջեն, որի վերաբերյալ լսումները դեռևս առջևում են, սակայն իմ կողմից կատարված ուսումնասիորությունը ստիպեց հանդես գալ այս հայտարարությամբ՝ կապված գիտության ֆինանսավորման հետ:

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 11,241.7 մլնդրամ(ինչը կազմում է 2013թ. ՀՀ պետական բյուջեի ծախսերի մոտավորապես 1%-ը), որից՝

8106.9 մլն դրամ՝ բազային ֆինանսավորում,

1536.7 մլն դրամ՝ պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում,

1071.8 մլն դրամ՝ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում:

Կառավարության նախատեսմամբ 2013թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները ավելանալու են 13,2%-ով, այնինչ գիտության ոլոտի ֆինանսավորումը նախատեսվել է ավելացնել մոտավորապես 11%-ով:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը:

Փաստորեն, ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը գիտության ֆինանսավորման մասով հակասում է գործող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին, քանի որ նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից պակաս չափով ֆինանսական հատկացումներ:

Հիմնվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի վրա՝ պահանջում եմ գիտության մասով ֆինանսավորման ավելացում՝ այն հասցնեով նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս չափի, և կոչ եմ անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին հետամուտ լինել գիտության ֆինանսավորման ավելացման մասին Ձեր իսկ նախընտրական, ինչպես նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությանը տրված խոստումներին,որպեսզի այս տարվա պետական բյուջեով գիտության բնագավառին հատկացնենք այնպիսի գումար, որով կլուծվեն տվյալ ոլորտում առկա խնդիրները, `տվյալ պարագայում օրենքի 23-րդ հոդվածը նախատեսում է գիտության ֆինանսավորման ընդամենը նվազագույն սանդղակը, իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ գիտության համար նախատեսված ֆինանսավորումը համապատասխանի միջազգային չափանիշներին, որոնց համաձայն գիտության զարգացման համար հարկավոր է ՀՆԱ-ի 1-3 տոկոսի չափով ֆինանսավորում հատկացնել,մինչդեռ մեր երկրում գիտության ֆինանսավորումն անգամ ՀՆԱ-ի 0.25 տոկոսը չի կազմում:

Շնորհակալություն:

 

ԱԺ պատգամավոր

Էդմոն Մարուքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031