Լրահոս
Օրվա լրահոսը

Զյուգանով. «Նախագահի հարցում բախտը ժպտացել է Ադրբեջանին»

Նոյեմբեր 23,2012 17:37

Գենադի Զյուգանովը կոչ է անում ադրբեջանցիներին համբերատար լինել եւ շարունակել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին Ռուսաստանի կոմկուսի առաջնորդը հայտարարել է Բաքվում` Vesti.az կայքի թղթակցի հետ զրույցում:

«Առանց Ռուսաստանի մասնակցության Կովկասում խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Սա ծանր խնդիր  է եւ հարկավոր է այն լուծել բանակցությունների սեղանի շուրջ, այդ բանակցություններն իրենց հերթին պետք է լինեն հավասարակշռված ու խելամիտ», – նշել է Զյուգանովը:

Ռուսական կոմկուսի ղեկավարը Բաքվում է գտնվում Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովին մասնակցելու նպատակով:

Խոսելով Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին` Զյուգանովը նշել է. – «Նախագահի առումով Ադրբեջանի բախտը բերել է: Իլհամ Ալիեւը ունակ գործիչ է: Ինձ հատկապես դուր է գալիս, որ նավթի արդյունահանումից ստացվող շահույթը ադրբեջանական կառավարությունն ուղղում է սոցիալական ծրագրերի իրագործմանը»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930