Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին

Նոյեմբեր 29,2012 18:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զարգացման, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդման գործում բարձր գնահատել հայ ժողովրդի վաղեմի և հավատարիմ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը, ընդգծել նրա ակտիվ և շահագրգիռ գործունեությունը միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս երկու երկրների խորհրդարանականների սերտ փոխգործակցության մասին:

Նիկոլայ Ռիժկովը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երևանում այսօր կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստի արդյունքները, կարևորել հանձնաժողովի առաքելությունը ոչ միայն խորհրդարանների, այլ նաև երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովին և հույս հայտնել, որ համանախագահների գլխավորությամբ հայ և ռուս խորհրդարանականները այսուհետ ևս նույնպիսի արդյունավետությամբ և շահագրգռությամբ կշարունակեն իրենց գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930