Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՏԿԵ նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի պետ Ժենյա Տեր-Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել ԻԿԱՕ-ի Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի (EUR/NAT) գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյի և ԻԿԱՕ-ի գլխավոր գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում ARM24802 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրն էր` իրականացման ընթացքը, միջազգային փորձագետների ներգրավման ժամկետները և առաջիկա քայլերը։
Ծրագիրն ունի երեք հիմնական ուղղություն՝
🔹 իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ,
Կարդացեք նաև
🔹 կազմակերպչական արդիականացում,
🔹 կայուն ֆինանսավորում և մարդկային ռեսուրսների զարգացում։
Ծրագրի նպատակն է` ԻԿԱՕ-ի միջազգային չափանիշներին և առաջարկվող գործելակերպերին (SARPs) համապատասխանող հզոր և կայուն ավիացիոն կառավարման համակարգը։ Սա ուղղակիորեն վերաբերում է թռիչքների անվտանգությանը, ոլորտի նկատմամբ վստահությանը և Հայաստանի՝ որպես ավիացիոն ուղղության, գրավչությանը։
ARM24802-ը Հայաստանի և ԻԿԱՕ-ի առաջնահերթ նախաձեռնություններից է։
ՀՀ ՏԿԵ նախարարություն



















































