Քիչ առաջ Էյլաթում պայքարն ավարտեցին ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչեւ 23 տարեկան տղաները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Զորիկ Պողոսյանը: Հայաստանցի ծանրորդը երկամարտում ցույց տվեց 300 (135+165) կիլոգրամ եւ գրավեց 5-րդ տեղը: Սակայն պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ մեկ այլ հայ ծանրորդ՝ Արմեն Ալեքյանը (Ռուսաստան), որը 142+175=317 կիլոգրամով նվաճեց այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: