Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետը

Հունվար 22,2013 15:55

Այսօր 65 տարեկան հասակում մահացել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը: Նա մարզպետարանի անչափ գրագետ կադրերից էր. ուներ երկու բարձրագույն կրթություն. ավարտել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ինչպես նաև՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության պլանավորման ֆակուլտետը: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լենինականի քաղաքային կոմիտում, իսկ վերջին 17 տարին աշխատում էր Շիրակի մարզպետարանում: Մարզպետարանցիների ասելով, պարոն Փոթինյանի երիկամը վերջերս վիրահատել են , ու նա մահացել է հետվիրահատական պրոցեսում:

Նշենք, որ մարզպետարանի այս պաշտոնյան աչքի էր ընկնում իր օբյեկտիվությամբ, մամուլի ասուլիսների կամ հարցազրույցների ժամանակ, ի տարբերություն շատ պաշտոնյաների, երբեք չէր թաքցնում  իր իսկ ղեկավարած ոլորտում առկա թերությունները, հարկ եղած դեպքում զբաղվում էր ինքնաքննադատությամբ, որն էլ յուրահատուկ հարգանքի էր արժանանում լրագրողների կողմից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031