Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

Օգոստոս 13,2026 22:11 Share

Արցախի Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել

Ողջունում և բարձր ենք գնահատում iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում Արցախի բարբառի ինտեգրմանն ուղղված մասնավոր նախաձեռնությունը։

Արցախցիների բռնի տեղահանության և բռնագաղթի հետևանքով ստեղծված այս ծանրագույն պայմաններում մեր լեզվական ու մշակութային ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու հանրայնացումը ստանում են ռազմավարական նշանակություն։ Արցախի բարբառը՝ հայերենի ամենախոշոր, հնագույն ու հարուստ բարբառներից մեկը, հանդիսանում է մեր ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հայրենիք վերադառնալու արդարացի ու անօտարելի իրավունքի կենսունակության հիմնասյունը։

Այս նախագիծն ունի ինստիտուցիոնալ առանցքային նշանակություն։

Հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատության կիրառումն ապահովել է բառապաշարային բազայի բարձր որակն ու երաշխավորել օգտագործվող լեզվական նյութի վավերականությունը։ Միևնույն ժամանակ, ժամանակակից մոբայլ սարքավորումների բառերի կանխատեսման (ավտոհուշման) գործառույթում բարբառի ներդրումը նպաստում է առօրյա հաղորդակցության մեջ դրա ակտիվ կիրառմանը, հատկապես՝ երիտասարդության շրջանում, ինչն էական է տարագրության մեջ մեր մշակութային դիմագիծը չկորցնելու համար։

Բարբառի փոխադրումը ժամանակակից թվային տիրույթ արդյունավետ գործիք է մշակութային-լեզվական ժառանգությունը դուրսմղումից ու մոռացությունից պաշտպանելու համար՝ վառ պահելով մեր պատմական հողերն ու տուն վերադառնալու հավատը։

Երախտագիտություն ենք հայտնում նախագծի հեղինակ Ալբերտ Հարությունյանին և նախաձեռնության իրականացմանը մասնակցած բոլոր մասնագետներին ու հորդորում քաղաքացիներին ակտիվորեն օգտագործել հասանելի թվային գործիքները մայրենի լեզուն պահպանելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել