Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. Մտավախություն ունեմ՝ հանկարծ ՀԱԿ կուսակցությունը չդառնա ավտորիտար (Տեսանյութ)

Փետրվար 23,2013 21:45

Այսօր ՀՀՇ համագումարում ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը 3 ձեռնպահ քվեարկածներից մեկը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էր:

«Ցավոք այլ կարծիք այստեղ չքննարկվեց: Ասում են՝ ինչ-որ ժողովներում դա քննարկվել է: Բայց անվանափոխության հարցն ենք քննարկում, կարծում եմ՝ եթե նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնություն է կամ կուսակցությունը փակելու մասին է պետք է առանձին քննարկեինք: Ցանկացած ավտորիտարիզմ կուսակցության մեջ չեմ ընդունում, կարելի է հարգել, վստահել, բայց քծնել ու միանշանակ ընդունել մեկի ասածը, ուզում է հանճարեղ մարդ լինի, ես կտրականապես մերժում եմ: Մտավախություն ունեմ՝ հանկարծ այս նոր կուսակցությունը հետագայում չդառնա ավտորիտար: Կուսակցության մեջ պետք է կոլեգիալ որոշումների ընդունման սկզբունք լինի,- ՀՀՇ համագումարից հետո Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ կուսակցության մասին ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքերով, երբ կուսակցությունում որոշումներն ընդունվում են միաձայն ու առանց բանավեճերի, դա արդեն լուրջ ահազանգ է:

Մեր հարցին կանդամագրվե՞ք նոր կուսակցությանը, նա պատասխանեց՝ չգիտեմ. «Եթե պարզվի, որ ավտորիտար կուսակցություն է, ես չեմ անդամագրվի»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր համագումարի ժամանակ մի քանի ՀՀՇ-ական միայն մտահոգություն հայտնեց:

ՀՀՇ-ականներից մեկն էլ զայրացած հարցրեց. «Արդյոք իրավունք ունեի՞ք առանց համագումարի նախաձեռնող խումբ կազմել Հայոց համազգային շարժումը ցրելու համար»:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ հորդորեց չխեղաթյուրել իրականությունը. «ՀՀՇ-ն ցրելու բառ անգամ չի եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Varduhi says:

    Շարժման քսանհինգ ամյակի կապակցությամբ Լևոնը թաղեց ոչ իր ստեղծած ՀՀՇ-ն, որը քիչ թե շատ ժողովրդավարություն պահպանել էր: Ամեն ինչ փչացնող ու քանդող Լևոնը ստեղծեց իր հլու հնազանդների կուսակցություն….

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728