Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սահմանափակել ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսքի ազատությունը»

Մարտ 08,2013 20:12

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ազատության շարժման 25 ամյա տարեդարձին նվիրված միջոցառումն այցելելուց:

«ԱՄՆ-ի կոնգրեսականները պատրաստվում են տոնել Ղարաբաղյան ազատության շարժման 25 ամյա տարեդարձը՝ գալիք շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից անցկացվող արարողության ընթացքում: Սակայն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը և Ալիևի կողմնակից խմբավորումները փորձել են խոչընդոտել այս միջոցառման անցկացումը՝ կիրառելով ազատ խոսքի այնպիսի սահմանափակումներ, որոնք, չնայած լայն տարածում են գտել Բաքվում, սակայն միանգամայն խորթ են Ամերիկայի ժողովրդավարական ավանդույթներին»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի համաձայն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսականներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի ազատության շարժման 25 ամյա տարեդարձին նվիրված միջոցառումն այցելելուց:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդես գալով այս շաբաթվա սկզբին Ամերիկա-իսրայելյան հանրային խորհրդի (AIPAC) քաղաքականության համաժողովին, դեսպան Սուլեյմանովը փորձել է ստվեր գցել ամերիկահայ համայնքի վրա՝ զգուշացնելով, որ Իսրայելի աջակիցները «չպետք է ենթարկվեն հայամետ լոբիստական խմբերի ազդեցության»:

«Նման տեսակի ճնշման գործադրումը կարող է խոչընդոտել խոսքի ազատությունը Ալիևի կառավարման տակ գտնվող Ադրբեջանում, սակայն դեսպան Սուլեյմանովն ըստ էության դեռևս շատ բան պետք է սովորի Ամերիկայի մասին, եթե կարծում է, որ իր հուսահատ սպառնալիքները կաշխատեն ԱՄՆ-ի Կոնգրեսի դահլիճներում», – նշված է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031