Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Հազարավոր խմորներ են օդում պտտվել, որ ես չեմպիոն եմ դարձել». Պասկուալինո Բարբասա (Տեսանյութ)

Մարտ 13,2013 16:44 Share

Հայաստանում է հայտնի իտալացի խոհարար, պիցցաների վարպետ, ակրոբատիկ պիցցաների պատրաստման աշխարհի չեմպիոն Պասկուալինո Բարբասան:

Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչ Դավիդ Կուադեռնոն հայտնեց, որ դեսպանատունը որոշել է ակրոբատիկ պիցցաների պատրաստման միջոցառում կազմակերպվել: Այդ նպատակով Հայաստան է հրավիրվել ակրոբատիկ պիցցաների պատրաստման աշխարհի չեմպիոն Պասկուալինո Բարբասան, ով «Մամա Միա» գրուպի հետ համատեղ շոուներ է կազմակերպելու:

«Իմ մեծ սերը պիցցա պատրաստելու հանդեպ սկսվեց 15 տարի առաջ: Ինքնուս եմ եղել և սկսել եմ դասական պիցցա պատրաստելուց, այնուհետև սովորել եմ ակրոբատիկ պիցցաների պատրաստում: Ես հաջողություններ եմ ունեցել նվաճել բազմաթիվ մրցանակներ, եղել եմ տարբեր երկրներում, բայց առաջին անգամ եմ Հայաստանում»,- ասաց Պասկուալինո Բարբասան:

Պասկուալինո Բարբասան մի շաբաթ մնալու է Հայաստանում և շրջելու է «Մամա Միա» պիցցերիաների ցանցերով և շոուներ է ցույց տալու,

կիսվելու է իր փորձով մյուս խոհարարների հետ:

Ակրոբատիկ պիցցաների շոուի մանրամասները՝ տեսահոլովակում

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել