Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլերին թարգմանիչներ են պետք

Մարտ 22,2013 13:42

Այսօր մեր հասարակությունում ապրում են 2000 ավելի խուլեր: «Խուլերի համար այսօրվա հասարակության մեջ տեղեկացված լինելն է խնդիր, որ չեն կարողանում լիարժեք տեղեկություն ստանան, եւ մյուս խնդիրներից մեկը սպասարկումն է, հիմա, օրինակ` Ռուսաստանի ռեստորաններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ոստիկանությունում, օդանավակայաններում, երբ որ խուլը ներս է մտնում,նրանք ունեն հատուկ իրենց թարգմանիչները, որոնք  կարողանում են աջակցել, օգնել եւ խուլը հանգիստ կարողանում է ամեն ինչ անել»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց  Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգորի Գրիգորյանը: Նրա խոսքերով` այսօր մեր հասարակությունում ապրում են 2000 ավելի խուլեր, որոնց պետք է ինտեգրել հասարակության մեջ. «Խուլերը հաշմանդամներ չեն, այլ ուղղակի խոսում են ժեստերի լեզվով, պակասում է խուլերի ուսուցումը»:

Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ` ներկայումս ընդամենը 2 արտադրամաս կա, որտեղ խուլերն աշխատում են, մինչդեռ խորհրդային տարիներին 7 գործարան կար: Խուլերի զբաղվածության խնդիրը, ըստ միավորման նախագահի` ամենակարեւորներից է:

Մշակույթի ու սպորտի պալատի տնօրեն, Երևան քաղաքի մասնաճյուղի խուլերի նախագահ Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց խուլերի մշակութային գործունեությունը: Նրա խոսքերով` այսօր խուլերը ունեն պարի, երգի,  թատերական խմբեր, սակայն շատ դժվար է խուլերին հավաքել: Այժմ կա այդ տեսակի 5 խումբ:

Սուսաննա ՕհԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031