Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթարի մեղավորը Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցն էր

Մարտ 23,2013 18:00

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 22-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com -ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի Ամառանոցներ 24 փողոցի բնակիչ, 37-ամյա Համբարձում Հովհաննիսյանը, վարելով Mercedes ML մակնիշի 33 TL 461 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ խճուղու Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել է Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի բնակիչ, 33-ամյա Զորիկ Պողոսյանի վարած «Վազ 21-09» մակնիշի 19 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «Վազ 21-09-ի վարորդ Զ. Պողոսյանը և Mercedes ML-ի ուղևոր, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ 6-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Արման Վիրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից 1 հոգի էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Mercedes ML-ի վարորդ Հ. Համբարձումյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում։

Լուսանկարները`  Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031