Լրահոս
Օրվա լրահոսը

Toyota Camry-ն Մոնթե Մելքոնյան փողոցում տապալել է երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում. 6 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Ապրիլ 07,2021 23:50

Այսօր՝ ապրիլի 7-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Toyota Camry մակնիշի  17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել  ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի          

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930