Լրահոս
Օրվա լրահոսը

Շփման գծում ադրբեջանցի ենթասպա է վիրավորվել

Ապրիլ 14,2013 10:00 Share

Երեկ երեկոյան ծանր վիրավորվել է Ադրբեջանի բանակի ենթասպա Ռամիլ Հուսեյնովը, միջոցներ են ձեռնարկվում նրան ուղղաթիռով Բաքու տեղափոխելու համար, փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը:

Ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ` զինծառայողը ներքին վերջույթի վնասվածք է ստացել «խոշոր տրամաչափի գնդացիրներից հայկական կողմի բացած կրակի հետեւանքով»:

Միաժամանակ, չի նշվում, թե հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: Հաղորդվում է միայն, որ Հուսեյնովը Թերթերի շրջանից է:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել