Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ազգություն ունի 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան

Սեպտեմբեր 21,2026 16:10 Share

13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» մեծարժեք աշխատության մեջ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ազգային պատկանելության մասին, մասնավորապես, գրել է.

«Արցախի կողմերի Խաչենի մեծ իշխան Հասանը, որին փաղաքշանքով Ջալալ էին կոչում. աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»:

Հիմնվելով պատմիչ Կ. Գանձակեցու մեջբերված խոսքի վրա՝ կարող ենք աներկբա կերպով պնդել, որ Հասան-Ջալալ-Դոլան ազգությամբ հայ է:

Նկարում Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի խորաքանդակն է՝ պատկերված Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի թմբուկի վրա:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930