Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբում

Ապրիլ 21,2013 11:23 Share

Այսօր՝ ապրիլի 21-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Ղազարյանից, ով հայտնել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 58 հասցեում հրդեհ է բռնկվել:

Կարճ ժամանակում հրդեհի վայր է մեկնել թիվ 9 հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և հրշեջները արագ կարողացել են մեկուսացնել հրդեհը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվել են պատի և առաստաղի փայտյա կառուցատարերը, իսկ այդ տարածքը ծառայում է որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել