«Հայաստանում շարժվում ենք գողական արժեքներով, դրա համար էլ այսօր հայտնվում ենք ցավալի կացության առաջ: Սյունիքի պարագան բացառություն չէ, բայց երբ մի քանի օր առաջ նույն կառույցի ուսանող սպան գնդակահարեց իր մյուս ընկերոջը, նրանք էլ հո պաշտոնյա չէին: Երբ մարդիկ իրար են դանակահարում արդյոք սա՞ էլ պաշտոնյայի խնդիրն է: Հասարակության ներսում գոյություն ունեցող բացասական մենթալիտետի հարցն է: Հայ ժողովուրդը արարող է, ոչ թե մարդասպան: Մենք կորցրել ենք մեր բարոյական կերպարը»,- օրեր առաջ Գորիսում Սյունիքի մարզպետի տան դիմաց տեղի ունեցած դեպքը առանց մասնավորեցնելու ու մեկնաբանելու ասաց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Նրա խոսքերով, «Մենք անկախությունը սխալ հասկացանք: Անկախությունը նշանակում է, որ ազգը ձեւավորվում է այնպիսի իրավիճակում, որտեղ հարգանքն է գերիշխողը: Մենք, որ հազար տարի պետականություն չենք ունեցել եւ այսօր ունենք, ոչ թե իրար դեմ թշնամանքով լցվելով պետք է իմաստավորենք մեր պետական կառույցը, այլ իրար օգնելով ու սիրելով: Կարիք չունենք նախկին սովետ միության տրամադրության շարունակականության կրողը լինել… ամեն մեկ անձ անկախ պետության մեջ պետք է արժեւորվի, ոչ թե ոմանք իրենց գերարժեւորեն եւ այլոց թերագնահատեն»:
Հայր Կոմիտասը օրինապահության խնդիր է տեսնում, երբ արյունալի ավարտ ունեցող իրադարձության հետ կապված մարզպետը ոչ թե ազատվում է պաշտոնից, այլ ժամանակավորապես դադարեցնում է լիազորությունները (զրույցը տեղի էր ունեցել մինչ այն պահը, երբ կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը.- Ա. Ս.) .«Կան երկրներ, որտեղ օրենքը արժեք ունի: Իսկ ուր օրինապահություն չկա, այնտեղ ամենաթողությունը պետք է իշխող լինի: Մարզպետի պարագայի վրա չպետք է կենտրոնանանք, ինչո՞ւ ենք մեկ պարագայի վրա կենտրոնանում, չէ՞ որ օրինազանցությունը պատճառ է դառնում ամենայն դժբախտության: Երբ օրինազանց վարորդը հարբած նստում է ղեկին ու գնում մարդկանց մահվան պատճառ դառնում, այս ամենը որտեղի՞ց է գալիս՝ օրինազանցությունից: Լինի մարզպետ, թե պարզ վարորդ: Ուր չկա օրենք, բարոյականության մասին խոսելն ավելորդ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Հարգելի Վարդապետ,իսկ քանի՞ նման այլանդակ իշխանության՝ սկսած նախագահ կոչվածից մինչև Բենթլի-Կճոզյանի օրինակ կարող եք նշել Ձեր ասած ,,սովետ միության,, ժամանակաշրջանից:Ինձ թվում է,որ չի կարելի պատեհ-անպատեհ համեմատություններ անել մեր նախքին նորմալ հասարակարգի ու ներկայիս՝ բառիս բուն իմաստով բառդակի միջև:Ցանկալի կլիներ լսել Ձեր կարծիքը Բենթլի-Կճոզյան երևույթի վերաբերյալ,որն այժմ մարմնավորում է Հայ Առաքելական Եկեղեցու մերօրյա իրական կերպարը՝ վերևից ներքև…
Դու քո նաչալնիկին՝ կաթողիկոսին թողած անալի անալի բաներ ես խոսում գողականության վերաբերյալ…բա էդ կաթողիկոսն ու կճոյանները հերիք չեն որ ասես, որ ձեր կղերականությունն այլանդակվել ա ու Հայաստանի ամենամեծ տզրուկն եք դարձել…միշտ էլ եղել եք…
Չեմ հասկանում ինչ՞ու եք մարդու վրա հարձակվում երբ ճիշտ բան է ասում:
Նա շատ բարոյական հոգեվորական է: Կճոյանի հետ համեմատելու բան չե:
Բավական է բոլորին սեվացնենք համատարած:
Բոլոր երեք մեկնաբանություններն էլ լավն էին ու կուզենայի իմ կարծիքն ասել ձեր կարծիքների մասին:
Հարգելի Համլետ, շատ ճիշտ եք ասում իրենց աչքի եքա գերանը թողել խալխի աչքի փշից են խոսում: Տո ասա ձեր “եկեղեցական” ներքին հարցերը սկզբից լուծեք որ Քրիստոսի ծնունդից մինչև էսօր տենցել չեք կարողանում հաշտվել ու լուծել, հետո “այլ” երևույթներից խոսեք որ խոսալու տեղ ունենաք թե չէ, “գողական”, “սովետ միություն” դես դեն: ԴԵ հիմա տղայես ասա հոդվածես գրել, մենքել քո խոնարհ ծառաներս հարց ենք տալիս դե մի հատ քո գրած հոդվածի տակ կարդա ու “Բենտլիավորի” մասին պատմի մի քիչ էլի տեսնենք ռիսկ կանես? Վռազ պոչդ կխուզենե ախր:
Mayis Զան լռիվ սրտիցս ես խոսում էս մարդը երևի չի հասկանում իրենց դերը որնա մեր հասարակության մեջ, որ պիտի մեզ “հոգևոր դաստիրակություն” տան, քարոզեն որ տաս պատվիրաններին հետևենք, լավ մարդ լինենք, բայց չի հասկանում որ եթե հենց իրենք են անբարոյականությամբ զբաղված (իհարկե ոչ բոլորը) էլ ոնց կարողեն մեկին ել ասեն մի արա?
Հարգելի Gala ամենքին սևացնել հնարավոր չի, բոլորս էլ լավ հասկանում ենք որ կա և սև և սպիտակ, բայց լավա չէ ասված որ ձուկը գլխիցա հոտում? Այ հենց սրա մասինա խոսքը…