Հունիսի 5-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 110 շենքի մոտգտնվող ավտոտնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել` 09.17-ին:
Ա. Թադևոսյանին պատկանող ավտոտնակում այրվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 61 ՏՕ 163 պ/հ ավտոմեքենան ամբողջությամբ և ավտոտնակի փայտյա կառուցատարրերը` 2 քմ մակերեսով:
ԱԻՆ


















































