Մարդիկ կարող են սիրահարվել առաջին հայացքից, սիրել շատ կարճ ժամանակում: Իսկ սիրո խոստովանությունը սովորաբար հաջորդում է մի շարք քայլերին, որոնց մասին շատերը նույնիսկ պատկերացում չունեն կամ չեն գիտակցում դրանց կարևորությունը: Սովորաբար առաջին քայլը կատարում է տղամարդը, ուստի մինչ այդ պահը նա պիտի գիտակցի իր քայլի լրջությունը: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել տղաներից, թե ինչ քայլերի են դիմում նրանք մինչ սերն իրենց սիրած էակին հայտնի դարձնելը: Ամենից շատ հնչած պատասխաները ներկայացնում ենք այստեղ, որոնք խմբավորել ենք ըստ հերթականության:
.Առաջին հերթին կիսվում են իրենց ընկերոջ հետ, պատմում սեփական ապրումների մասին, խորհուրդ հարցնում:
. Լսում տխուր երաժշտություն, որը հիշեցնում է իրենց սիրո մասին;
. Սկսում ավելի շատ շփվել այն աղջկա հետ, ում սիրում են, բայց փորձում են հարաբերությունները որոշակի «հեռավորության» վրա պահել: Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է տղաներին. երբեմն աղջիկը նկատում է տղայի զգացմունքները, և շատ դեպքերում խաթարվում են հետագա քայլերը:
. Տղաները փորձում են մտերմանալ աղջկա ընկերուհու հետ, բայց պիտի հնարավորինս զգույշ լինեն, քանզի կարող է պատահել անցանկալին. սիրածդ աղջկա ընկերուհին սիրահարվի հենց Ձեզ:
.Ուրախացնել աղջկան, նրա աչքին հնարավորինս հետաքրքիր թվալ:
. Երբ տղաները հականում են, որ պահը հասունացել է, այսինքն երբ նկատում են, որ աղջիկը ևս անտարբեր չէ, խոստովանություն են անում, բայց մինչ այդ ՝ նախապատրաստում են աղջկան՝ փորձելով իմանալ նրանց կարծիքը:
Հնչեցին նաև այլ պատասխաներ: Շատ տղաներ պնդում են, որ սեր խոստովանելուց առաջ պետք է հետաքրքրվել աղջկա անցյալով, ոմանք էլ մի քանի օր շարունակ հետևում են աղջկան, որ հասկանան՝ ինչո՞վ է նա զբաղվում, արդյոք իրականում այնպիսի՞ն է, ինչպիսին ներկայանում է: Շատերն էլ այլոց անուններից նամակներ են ուղարկոմ, զանգահարում ՝ ցանկանալով ստուգել ինչպիսի՞ն է աղջկա բարոյական արժեհամակարգը. «Անձամբ ինձ համար կարևոր է հետաքրքրվել, թե ինչպիսին է աղջկա ընտանիքը»,-ասում է 24-ամյա Կարապետը, իսկ 19-ամյա Հովհաննեսի խոսքով՝ մինչև վստահ չլինի, որ աղջիկը չի սիրում իրեն, խոստովանություն չի անի. «Տղաների համար ամենամանթո բաներից մեկն է, երբ մերժում են: Մինչև խոստովանելդ պիտի իմանաս պատասխանը: Հնարավոր է առաջարկ ընդհանրապես չանես: Հիմա շատ տղաներ խորամանկություն են անում, աղջկան ասում են՝ ես քո հանդեպ անտարբեր չեմ ու նկատել եմ, որ դու էլ ես զգացմունքներ տածում, այսինքն՝ էնպես են ասում, որ այլընտրանք չթողնեն »,-ասում է նա:
Սակայն աղջիկներին գրավելու հարցում տղաները ոչ բոլոր դեպքերում են իրավացի: Կան քայլեր, որոնք աղջիկներին ոչ միայն դուր չեն գալիս, այլև հանգեցնում են հիասթափության. «Ես ատում եմ, երբ տղաներն օգտագործում են իրենց սիրած էակի ընկերուհուն նրանից տեղեկություն իմանալու նպատակով: Իմ դեպքում էլ այդպես է եղել, ես դիտավորյալ նրան մերժում էի… մի անգամ էլ խնդրեցի այլևս չանհանգստացնել ընկերուհուս, քանի որ դա ինձ նյարդայնացնում է, այդպես էլ արեց և միայն որոշ ժամանակ անց, երբ մի քանի ամիս էր անցել, ես նրան այո ասացի»,-պատմում է 21-ամյա Ռուզանը: Հավելում է. «Ես , իհարկե վստահում եմ ընկերոհուս, պարզապես այն կարծիքին եմ, որ միջնորդներ հարկավոր չեն սիրային հարաբերություններում»:
Նազենի Բաղդասարյան
Իսկ ինչպե՞ս են իրենց պահում աղջիկները դուր եկած տղայի մոտ։