Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Թորոսգյուղի ոլորաններում. կան տուժածներ

Հուլիս 05,2013 11:45 Share

Հուլիսի 5-ին, ժամը 03.38-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 69 TS 669 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Ա. Նուրբեկյանը, 1991 թ. ծնված Գ. Ռանյանը, 1992 թ. ծնված Ա. Սահակյանը և 1991 թ. ծնված Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել են ավտոմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել