Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մտածում ԱՄՆ դեսպանը Տիգրան Սարգսյանի «օֆշորային» սկանդալի մասին

Հուլիս 11,2013 16:00

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և ՀՀ արդարադատության նախարարության միջև մտադրությունների հուշագրի ստորագրման  արարողությանն էր մասնակցում  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Քանի որ վերջին շրջանում թե՛ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական շրջանակներում բուռն քննարկման է ենթարկվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առնչվող «օֆշորային» կոռուպցիոն սկանդալը, Aravot.am-ը պարոն դեսպանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի այդ սկանդալի մասին: Ջ. Հեֆերնը հարցը  մինչև վերջ լսեց, սակայն գերադասեց զերծ մնալ պատասխանից ու մեկնաբանություններից` հեռանալով թեթևակի ժպտալով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ինձ թվում է, որ լավ ենք պրծել, եթե թեթեվակի ժպտացել է այլ ոչ թե հռհռացել:

  2. ani says:

    Դեսպանը գուցե թեթևակի է ժպտացել, բայց հաստատ բազմանշանակ եղած կլինի այդ ժպիտը:)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031