Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Սնոուդենի շուրջ վեճից կարևոր են»

Հուլիս 17,2013 17:10

«Ամերիկայի Ձայն»Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում միայն այն դեպքում, եթե դադարեցնի ԱՄՆ-ին վնաս հասցնող տեղեկությունների արտահոսքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ի հետ Մոսկվայի հարաբերություններն ավելի կարևոր են, քան փախուստի մեջ գտնվող, Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի շուրջ ծավալված վեճը:

Պուտինը չի ասել, թե արդյոք Ռուսաստանն ապաստան կտրամադրի Սնոուդենին, սակայն նշել է, որ «երկկողմանի հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան անվտանգության ծառայությունների աշխատանքի շուրջ ընթացող վեճերը»:

Ռուսաստանի նախագահը վերահաստատել է նաև իր դիրքորոշումն այն մասին, որ Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում միայն այն դեպքում, եթե նա դադարեցնի Միացյալ Նահանգներին վնաս հասցնող տեղեկությունների արտահոսքը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգները Մոսկվային կարող է ներկայացնել իրավական բավարար հիմքեր՝ Սնոուդենին վերադարձնելու և վերջինիս «քրեական լուրջ հանցագործություններ» իրականացնելու մեջ մեղադրանքներ ներկայացնելու համար:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող, 30-ամյա Էդվարդ Սնոուդենը նախօրեին իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին դիմում է ներկայացրել երեքշաբթի օրը Ռուսաստանի միգրացիայի դաշնային ծառայություն՝ չնայած այն հանգամանքի, որ ինքն ի վերջո, նախատեսում է տեղափոխվել Լատինական Ամերիկա:

Սնոուդենը, որը փորձում է խուսափել գաղտնի տեղեկությունների արտահոսք կատարելու պատճառով Միացյալ Նահանգներում լրտեսության մեղադրանքներով դատարանի առջև կանգնելուց, արդեն չորս շաբաթ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտում:

Լատինական Ամերիկայի ձախամետ երեք պետություն՝ Վերեսուելան, Բոլիվիան և Նիկարագուան, քաղաքական ապաստան են առաջարկել Սնոուդենին, որը սակայն չի կարողանում լքել «Շերեմետևո»-ի տարանցման գոտին, քանի որ Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել նրա անձնագիրը:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031