Լրահոս
Օրվա լրահոսը

Արաղչին և Սթիվ Ուիտքոֆը Կատարի միջնորդությամբ բանակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում

Սեպտեմբեր 23,2026 12:08 Share

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Կատարի միջնորդությամբ բանակցություններ են անցկացրել։

Ըստ իրանական կողմի՝ ԱՄՆ-ին են փոխանցել «Հորմուզի նեղուցի, տարածաշրջանային անվտանգության և դիվանագիտական գործընթացի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումներն ու պայմանները»։

Օրեր առաջ Իրանից հայտնել էին նաև, որ ԱՄՆ-ին են փոխանցել բանակցությունների վերսկսման համար Թեհրանի 7 պայմանները, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել