Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության փորձ` Բերդավան գյուղում

Հուլիս 20,2013 10:43

Հուլիսի 19-ին, ժամը 15:15-ին Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նազելի Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Նազելի Աթոյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031