Լրահոս
Օրվա լրահոսը

Կդադարեցվի 8-րդ հիվանդանոցի, Արյան փոխներարկման ինստիտուտի ջրամատակարարումը

Հուլիս 22,2013 16:31 Share

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 10.00 – 18.00 կդադարեցվի 8-րդ հիվանդանոցի, Արյան փոխներարկման ինստիտուտի, Ազատության 20 շենքի, Հր.Ներսիսյան 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16 շենքերի իրենց կոտորակներով և Հր.Ներսիսյան 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել