Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով պատահար Արմավիրի մարզում

Հուլիս 27,2013 12:48

Հուլիսի 26-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «ՎԱԶ-2107» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1957 թ. ծնված Միսակ Միսակյանը, տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը եւ «Օպել Աստրա»-ի վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031