Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը որևէ առնչություն չունի ո´չ բողոքի ակցիաների, ո´չ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ

Հուլիս 28,2013 18:13 Share

«Լրագիր» կայքէջը անդրադառնալով ոստիկանության Երևան քաղաքի վարչության  Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկությանը` կարծիք է հայտնել, թե դա կապված է ուղևորատար տրանսպորտի գների բարձրացման դեմ բողոքող մի շարք ակտիվիստների օրեր առաջ Կենտրոնական բաժին տանելու հետ:

Հայտնում ենք, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների շրջանակում է և որևէ առնչություն չունի ո´չ բողոքի ակցիաների, ո´չ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողություններին, վերստին հայտարարում ենք, որ դրանք օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում և իրավաչափ են եղել:

Լրատվամիջոցներին դարձյալ կոչ ենք անում` տեղեկատվություն հրապարակելուց առաջ հավաստիությունն անպայման ճշտել ոստիկանության հետ` ընթերցողին թյուրիմացության մեջ գցելուց խուսափելու համար:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել