Azatutyun.am. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հինգ տարվա վաղեմության բացահայտումներ է արել՝ խոսելով դեռ պատերազմից առաջ ռուս-վրացական հարաբերությունների աճող լարվածության, պատերազմի ու այն կանխելու իր գործադրած ջանքերի մասին:
Նա ասել է, որ իր ջանքերը արդյունք չեն տվել, քանի որ Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում էին պատերազմի՝ նպատակ ունենալով ոչնչացնել Վրաստանը: Ըստ Սաակաշվիլիի՝ պատերազմը հնարավոր էր կանխել միայն մի պայմանով՝ եթե Վրաստանը դառնար չկայացած պետություն և համաձայներ Ռուսաստանի պահանջներին, որ սկսվել էին դեռևս 2003-ի վերջերից:
Նա հայտնել է, որ պատերազմը կանխելու համար 2008-ի սկզբին նշանակալից զիջումների առաջարկ է արել Մոսկվային, պատրաստ էր զոհաբերել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ինտեգրվելու ձգտումները, դանդաղեցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, փոխարենը պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, կարգավորել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունները:
Սաակաշվիլին բացահայտումներ է արել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2008-ի սկզբին անցկացված գագաթաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած առանձին հանդիպումներից, երբ նա ներկայացրել է զիջումների գնալու իր պատրաստակամությունը:
Կարդացեք նաև
«Պուտինը նույնիսկ մի պահ էլ չմտածեց, նա ժպտալով ասաց՝ «մենք չենք փոխանակում ձեր տարածքները ձեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ»»,- պատմել է Վրաստանի նախագահը։
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:


















































