Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտներին

Օգոստոս 27,2013 19:22

Օգոստոսի 27-ին  ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտների հետ:

Ծառայության անցնելու կապակցությամբ շնորհավորելով նորընծա սպաներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այն դերն ու նշանակությունը, որն ունի հատկապես այդ սերունդը ոստիկանության բարեփոխումներն իրականացնելու գործում:

ՀՀ ոստիկանության պետն անդրադառնալով ոստիկանի կոչմանը և ոստիկանական աշխատանքի սկզբունքներին՝ ընդգծեց օրենքին ծառայելով ժողովրդին ծառայելու գերակա պահանջը և երիտասարդ սպաներին կրկին հիշեցրեց, որ ոստիկանի գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է, իսկ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է:

ՀՀ ոստիկանության պետն արդար և արդյունավետ ծառայություն մաղթելով ոստիկանության նոր հերթափոխին՝ հավաստիացրեց, որ նրանք մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում են լինելու և ունենալու են ամենօրյա օգնություն ու աջակցություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031