Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառումները շարունակական բնույթ են կրելու

Օգոստոս 28,2013 19:43

Օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց  փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին  բերեցին շուրջ 3 տասնյակ կանանց:

Գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին հրավիրեցին ինչպես մարմնավաճառների, այնպես էլ մի քանի տաքսու վարորդների, որոնք մարմնավաճառների համար հաճախորդ էին գտնում:

Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքում բացահայտվեց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 2 դեպք: Արշակունյաց և Չեխովի փողոցներում գործող հյուրանոցային համալիրների աշխատակիցները տևական ժամանակ իրենց հյուրանոցային համարները պարբերաբար տրամադրել էին կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:

Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ: Նրանք ուղարկվել են ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր` ստուգման:

Ոստիկանությունն իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Իսկ Կոմայգին,ինչպես միշտ՝ անձեռնմխելի է.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031