Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բոուլինգի թիմերը հաղթեցին

Հոկտեմբեր 03,2013 23:40

«Փլեյ-Սիթիում» կայացավ բոուլինգի ինտերնետային հարթական միջազգային մրցաշարը Երեւանի «Մեդիա»՝ լրագրողներով համալրված եւ «Արարատ» (նկարում) թիմերի մասնակցությամբ:

Մրցակիցները, Վլադիմիր քաղաքի, համապատասխանաբար, «Կենտրոնական բանկ» եւ «Վլադիմիրի առյուծներ» ռուսաստանյան թիմերն էին: Բանկիրները, սակայն, մրցման չէին ներկայացել, ինչի համար «Մեդիային» 14:0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց: Խաղացին միայն «Արարատն» ու «Վլադիմիրի առյուծները», որում հայկական թիմը 10:4 ընդհանուր հաշվով հաղթանակ տարավ: Ընդորում, անհատականում՝ 2:1, թիմայինում՝ 3:1:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031