Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ տվել ես Սերժին, բա հոգիդ ո՞ւմ ես տալու». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 19:10

«Հպարտ եմ, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի նման նախագահ ունի, ազնիվ, խելացի, հայրենասեր եւ Ղարաբաղի դիրքերում կռված: Նա իր աշխատակազմի հետ շենացնում է մեր երկիրը: Փառք ու պատիվ մեր նախագահ Սերժ Սարգսյանին: Փարով Երեւան, Ժառանգության կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան, բարձրացրու Զարուհի Փոստանջյանի եւ ընկերուհու, որը հրամանատարն է քաղաքապետարանի նստացույցի ֆինանսավորմանը, որը հաջորդ նախագահական ընտրությանը առանց վանդակավոր ծածկոցով քնելու՝ հրապարակում ընտրվես «Հայաստանի նախագահ»»-այսպիսի անորոշ գրառմամբ մի պաստառով այսօր կառավարության շենքի մոտ հայտնի «ՀՀԿ տատիկը» «պրոֆեսիոնալի» ձեռքով պատրաստած պաստառով նորից գովերգում էր ՀՀ իշխանություններին:

ՀՀԿ-տատիկի` իշխանություններին գովերգելը հունից հանեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող իրացման գոտու` Կոնդի բնակիչներին: Նրանք ամոթանք էին տալիս «ՀՀԿ-տատիկին», ասելով․ «Քեզ տվել ես Սերժին, բա հոգիդ ո՞ւմ ես տալու, ամոթ է, ամոթ, հոգիդ գոնե մի ծախի: Աննամուս պառավ, Սերժը քեզ ի՞նչ է արել, որ էդքան գովում ես: 1000 դրա՞մ է տվել»:

Բնակիչներից մեկն էլ նկատեց` «էս թանկարժեք, ջրակայուն պաստառդ ո՞վ է սարքել, պառավին որտեղի՞ց փող, որ սենց պաստառ սարքի: Չես էլ ամաչում»:

Ապա տատիկը  դիմեց ոստիկանների օգնությանը, որպեսզի իբր թե «փրկեն» իրեն ամոթանք տվողներից: Բայց, իրացման գոտու բնակիչները շարունակում էին զայրացած ամոթանք տալ «ՀՀԿ տատիկին»` «Հաչա-հաչա, այ շուն, 6 տարի մեր նման քուչեքը մնաս, էն վախտ կգաս Սերժ կգովես»:

Հետո տատին գովքը մի փոքր դադար տալուց հետո, մտքերը հավաքեց ու նորից սկսեց գովել իշխանություններին` «Իսկ հիմա երկիրը շինվում է, հացն առանց տալոնով չի, լույսը կա, կարագը տալոնով չի: Ամեն ինչը կա»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    ՀՀԿ Տատիկին հարկավոր է ամեն ուր տանել, որ շերժիկի գովքը անի, քանի որ միակ նրան գովք անողն է, և այդքան արժանավայել:

  2. Spartak says:

    Այս տատիկ կոչվածը փողոցներում զբաղմունք է գտել, մինչև կրկեսը բացվի:Մեր ժողովրդի ամոթն է:

  3. hay says:

    հհկ-տատիկին ուղարկեք ԵԽԽՎ-ի դռան դեմը կանգնի

  4. Արամ says:

    Այդ մակարդակի գովազդը խոսում է միայն մեր իշխանությունների անկարողության ու սնանկ լինելու մասին, ամոթ է այդքան ցածևր չի կարելի իջնել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031