Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներին մենակ են թողել, ոչ մեկ նրանց մեղադրելու իրավունք չունի Արցախը լքելու համար»․ Անաստաս Իսրայելյան

Սեպտեմբեր 19,2026 16:29 Share

«Բոլորին կոչ եմ անում՝ ոչ մեկ իրավունք չունի ոչ մեղադրելու արցախցիներին Արցախը լքելու պարագայում, ոչ մեկ էլ իրավունք չունի այդ հարցը փակելու, որը կրում է արցախահայությունն ու ամբողջ հայ ազգը։ Վստահեցնում եմ՝ ժամանակ է գալու՝ պատմական արդարությունը վերականգնվելու է»,- Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում վստահեցրեց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։

Նա հիշեց՝ պատերազմը, որ սկսվեց, սահմանին գտնվող մեր զինվորները չհանձնվեցին․ «Առավելագույնն ինչքան կարողացան իրենց կյանքի գնով արեցին, ապացուցեցին, որ արցախցիները պարտվելու, նահանջելու նպատակ չունեն։ Մենակ են թողել արցախցիներին, պատմությունը ցույց է տվել, որ Արցախի ազատագրումը և հայ ազգի բոլոր հաղթանակները միշտ միասնության արդյունքում է եղել»։

Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930