Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Արցախը հիշում եմ միայն որպես հաղթանակած և ոչ երբեք ծնկած»․ Արեգա Հովսեփյան

Սեպտեմբեր 19,2026 16:53 Share

«Ես Արցախը հիշում եմ միայն որպես հաղթանակած և ոչ երբեք ծնկած, արցախցիներին ընկալում եմ որպես հաղթանակած և ոչ երբեք ծնկած։ Այո, այսօր սուգ է։ Մենք հիշում ենք մեր հերոսների վերջին պատվո մարտը, որոնք մինչև վերջին փամփուշտը կանգնել են պաշտպանելու, ասելու, որ ինչ էլ որոշ մարդիկ ասեն՝ ներսից, դրսից, մենք նրանց պարտական ենք և մենք նրանց հիշողությունը միշտ վառ ենք պահելու»,-Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին՝ պատգամավորը նշեց․ «Հաջիևի կազմակերպած պղծությունը, որ տեղի է ունեցել մեր պապական հողում, ադրբեջանական տեսանկյունից չեմ կարող մեկնաբանել․ իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ ՀՀ իշխանությունները պետք է սպասարկեն ՀՀ-ի շահերը։ Եթե ՀՀ իշխանությունները չեն սպասարկում ՀՀ-ի շահերը, մենք օտարերկրացիներին ավելի հայ լինելու պահանջ չպետք է ներկայացնենք։ Մենք ունենք բազմաթիվ հարցեր այն ներկայացուցիչներին, որոնք եվրոպական արժեքներից են խոսում, բայց գնալով Արցախ՝ լեգիտիմացնում են բռնի ուժեվ ստեղծված ստատուս քվոն և հակասում իրենց եվրոպական արժեքներին»։

Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930