Լրահոս
Օրվա լրահոսը

Радиo Маяк. «Բիրյուլեվոյի» ապօրինի աշխատուժի ներհոսքը կազմակերպողներն են մեղավորները․ Միգրացիոն ծառայություն

Հոկտեմբեր 14,2013 22:03

Մոսկվայի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Օլգա Կիլիլովան կարծում է, որ Բիրյուլեվոյի ստեղծված իրավիճակում մեղավոր են ապօրինի աշխատուժի ներհոսքը կազմակերպողները, այդ մասին պաշտոնյան ասել է «Ռադիո Մայակ»-ի ուղիղ եթերում:

«Ես կարծում եմ, որ եթե Բիրյուլեվոյում ինչ-որ  հանրային կեցության կարգուկանոն լիներ՝ ներքին կարգապահություն, որը կապահովեր օտարերկրացիների աշխատուժն օգտագործող կազմակերպությունները [նման խնդիր չէր լինի]: Մենք այդպիսի հանրային կեցության կարգուկանոն գործնականում ունենք, որոնք, ցավոք սրտի, դեռ կիրառվում են միայն հեռավոր արտասահմանից եկածների նկատմամբ: Այնտեղ առկա է մուտքի վերահսկում. բնակության և աշխատանքային կարգապահության
ցանկացած խախտման համար սպառնում է աշխատանքային հարաբերությունների դադարեցում, և քաղաքացին իր հայրենիք է արտաքսվում: Եթե այդպես լիներ, ինձ թվում է Բիրյուլեվոյի բնակիչները չէին տուժի», – ասել է Կիրիլովան:

Մոսկվայի Բիրյուլեվո թաղամասում շաբաթ օրվանից զանգվածային անկարգություններ են սկսել: Տեղի բնակիչները իրավապահներից պահանջում են հայտնաբերել 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին: Նրանք պնդում են, որ հանցագործը ներգաղթյալ է, թեպետ այդ վարկածը հաստատված չէ, սակայն Կիրիլովան իր մեկնաբանությունն արել է այդ տեսանկյունից:

Սպանությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, երբ Շերբակովը զբոսնում էր իր ընկերուհու հետ: Ոճրագործը դանակով հարվածել է երիտասարդի սրտին ու անհայտացել:

Հաղորդվում էր, որ անկարգությունների ժամանակ 380 հոգի բերման էր ենթարկվել: «RT»-ն այսօր ժամը 11:23-ի դրությամբ հայտնել է, որ նրանցից 70-ի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել՝ հասարակական կարգը խախտելու համար, իսկ մյուսները ազատ են արձակվել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031