Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային համաժողովին»

Հոկտեմբեր 21,2013 16:55 Share

Ovsanna1Կենդանիների բարեկեցության «Դինգո Թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին», որին մասնակցում էին ավելի քան 300 կենդանապաշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։

Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ու Նարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրամասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին:

Բոլոր մասնակիցներին բաժանվել է Դինգո Թիմի մասին պատմող բուկլետներ, ներկայացվել՝ Թիմի աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել