Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը կասկածի տակ է դրել նախագահի, վարչապետի ու Հովիկ Աբրահամյանի անվտանգությունը

Նոյեմբեր 20,2013 21:29

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի համար սննդի ձեռքբերման կեցության եւ տրանսպորտային սպասարկման համար նախատեսված պետական գնումները ֆինանսների նախարարությունն ուզում է իրականացնել, այսպես ասած` «գաղտնի ռեժիմով»: Սրա համար ֆիննախն առաջարկում է լրացում կատարել «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում:

Ըստ կառավարության կայքէջի, վաղը նիստում այս նախագիծը հավանություն կստանա կառավարության անդամների կողմից:

Ուշագրավն այն է, որ կառավարություն ներկայացված փաստաթղթում նշված է`  ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը լիարժեք չի իրականացվում, քանի որ նրանց, որպես հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկումների, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները չեն իրականացվում գաղտնիության պայմաններում:

Ֆիննախի առաջարկած նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված է հետեւյալ կերպ. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել ՀՀ Նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում: Հիշյալ իրավական նորմի դրույթներից բխում է, որ նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե արտերկրում, տվյակ երկրներն են իրենց վրա վերցնում այլ երկրներից ժամանած պաշտոնական
    անձանց, ապա ումի՞ց է հարկավոր պաշտպանել սեփական երկրում, երբ մի բանակի չափ էլ հատուկ
    ծառայություն ունեն, տասնյակ ուղեկցող ավտոմեքենաներով:

  2. Հարդագող says:

    Եթե արդեն վախենում եք դա լավ չի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930