Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում բացվել է «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսը

Նոյեմբեր 27,2013 18:15

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվել են  ցուցանմուշներ թանգարանի հավաքածուներից:

Ի դեպ, Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում այսօր պահպանվում են պատմության և մշակույթի շուրջ 1.300.000 հուշարձաններ, որոնք հավաքվել են ավելի քան 90 տարվա ընթացքում:

Ցուցահանդեսի բացման առիթով Երևանի  քաղաքապետին և ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում թանգարանի գլխավոր տնօրեն Սերգեյ  Արխանգելովը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին թանգարան այցելելու և ցուցահանդեսի բացմանն անձամբ մասնակցելու համար: Թանգարանի տնօրենը նաև նշել է, որ հայկական ցուցանմուշները թանգարանի կարևորագույն ձեռքբերումներից են, և  Երևանի օրերի անցկացումը ևս մեկ հրաշալի առիթ էր դրանք ռուս արվեստասեր հասարակությանը ներկայացնելու համար:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սերգեյ Արխանգելովի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին ու շնորհակալություն հայտնել նրան հայկական մշակույթի նկատմամբ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են նաև հայ ժամանակակից նկարիչ Կայծ Վանիկյանի գործերը, ում աշխատանքներն, ի դեպ, այսօր ներկայացված են ԱՄՆ-ի, Իտալիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հայտնի թանգարաններում:

22 հայկական երիտասարդական կազմակերպություն ընդգրկող Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան ևս ցուցահանդեսին ներկայացել է երիտասարդ հայ տաղանդավոր նկարիչների աշխատանքների  ցուցադրությամբ: Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև այդ աշխատանքներին ու շնորհավորելով երիտասարդներին՝ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել երիտասարդներին Երևանում ևս ցուցադրությամբ հանդես գալու և ազգանպաստ ծրագրերի իրականացման  հարցում:

«Հայկական մոտիվներ» խորագիրը կրող ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբերի 8-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930