Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Էս գենդեր-մենդերն էլ են խանգարում երեւի…»

Դեկտեմբեր 10,2013 17:33 Share

Այսօր, երբ Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում էր  կառավարության հրատապ օրենսդրական նախաձեռնություններից մեկը՝ «Պետական նպաստի մասին» նոր օրենքի նախագիծը, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով այդ նախագծում երեխաներին ուղղված հատվածին, օրինակ՝ երեխայի ծննդյան կապակցության միանվագ նպաստին, որը երրորդ երեխայի դեպքում 500 հազար դրամի է հասնելու, եւ այլ կետերին, ասաց. «Այս նոր օրենքը ուղղված է դեպի ընտանիքը, դեպի երեխան, բայց միեւնույն է, ժողովրդագրական խնդիր չի լուծի: Ծնելիության բարձրացումը փողի հետ կապ չունի, ֆինանսների հետ կապ չունի, բարոյականության, հայրենասիրության հետ կապ ունի: Աղքատ ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան հարուստ ընտանիքներում, ամեն տեղ այդպես է: Ծնելիությունը բարձրացնելու համար այլ բան պետք է անենք… էս գենդեր-մենդերն էլ են խանգարում երեւի, չգիտեմ…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել